Լրահոս

27.02.2012 13:10


ՀՀ ներկայացուցիչն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Գենդերային հավասարության հարցերով հանձնաժողովի անդամ

ՀՀ ներկայացուցիչն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Գենդերային  հավասարության հարցերով հանձնաժողովի անդամ

Եվրոպայի խորհրդից ստացված պաշտոնական տեղեկատվության համաձայն`  Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Եվրոպայի խորհրդի Գենդերային հավասարության հարցերով հանձնաժողովի անդամ: Նորաստեղծ հանձնաժողովը, որը հիմնադրվել է ԵԽ Նախարարների կոմիտեի հանձնարարությամբ, պետք է զբաղվի գենդերային հավասարության քաղաքականության հարցերի մշակման և առաջմղման խնդիրներով:

Հանձնաժողովի կազմում ԵԽ անդամ 47 երկրից ընդգրկվել է 16-ը: Հայաստանի ներկայացուցիչը միակն է տարածաշրջանից: Հանձնաժողովում Հայաստանը ներկայացնելու է ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ Կարինե Սուջյանը:

Այս խորագրի վերջին նյութերը