Փետրվարի 24-ին՝ ժամը 10։51-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է՝ խոչընդոտելով երթևեկությանը:
Դեպքի վայր են մեկնել Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի, «Ախուրյանի ՃՇՇ»-ի և մարզային ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ:
Տեղում պարզվել է, որ Քեթի գյուղի մոտ Վրաստանի Հանրապետության քաղաքացի Ս. Ջեբաշվիլիին պատկանող «Վոլվո» մակնիշի ՕHՕ975 պ/հ ավտոմեքենան ճանապարհի մերկասառույցի հետևանքով սահել և փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը:
Տուժածներ չկան:
«Ախուրյանի ՃՇՇ»-ի աշխատակիցների օգնությամբ ավտոճանապարհը բացվել է, երթևեկությունը` վերականգնվել:
Բեռնատարը շրջվել էր