Էրդողանը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կգտնվի Սանկտ–Պետերբուրգում
Bakililar.AZ-ը գրում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կգտնվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ։ Այն, տնտեսական համաժողովի շրջանակներում, կայանալու է Սանկտ-Պետերբուրգում։ Էրդողանը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ ուժեղացնել ջանքերը։ «Եթե նախագահների հանդիպումից հետո մեզ վրա դրվի որևէ պատասխանատվություն՝ մենք այն կկատարենք»,- բազմանշանակ ասել է Էրդողանը։