Վերլուծաբան. «Թուրքիայի համար սահմանի բացումն ինքնանպատակ չէ»
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջերս արած ոչ հայանպաստ հայտարարությունները, ըստ վերլուծաբան Սարգիս Հարությունյանի, ներքին օգտագործման համար չեն աշխատում, քանի որ Թուրքիայի համար հայ-թուրքական սահմանի բացումը ինքնանպատակ չէ.
-Եթե հայ-թուրքական սահմանը պետք է բացվի, և Թուրքիայից Հայաստան եկող ճանապարհը պետք է գա ու կանգնի հայ-ադրբեջանական փակ սահմանի վրա, ապա թուրքերին դա ձեռնտու չէ։ Այդ պատճառով է, որ զուգահեռ բանակցություններ են ընթանում Արցախի հարցի շուրջ։ Հայ-թուրքական սահմանի բացումը կարևոր է մեզ համար, որպեսզի մենք նաև Թուրքիայով ելք ունենանք արտաքին աշխարհ։
Սարգիս Հարությունյանի կարծիքով, սակայն, որքան էլ որ Թուրքիան արծարծի Լեռնային Ղարաբաղի հարցը, այդտեղ որևէ դերակատարություն ունենալ չի կարող, քանի որ Հայաստանի ղեկավարությունը դեմ է դրան։
-Թուրքիան այս հարցում որևէ ազդեցություն ունենալ չի կարող, քանի որ միջնորդ երկիր չէ։ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում կարող է օգտագործել և օգտագործում է սահմանի վերաբացման հարցը։
«Հնարավո՞ր է, որ Թուրքիայի այդ մերժողական քաղաքականությունը փոփոխություններ առաջացնի հայկական արտաքին քաղաքականության մեջ» հարցին նա պատասխանել է.
-Հիմա որոշումը պետք է կայացնեն թուրքերը։ Հայաստանն իր կողմից արել է, ինչ կարող էր։ Թուրքերը նաև ժամանակի խնդիր ունեն. այս «կիսատ» վիճակը իրենք հավերժ պահել չեն կարող, ինչ-որ ելք պետք է տան։ Եթե Հայաստանի հետ բանակցությունները տապալվեն, նրանց համար խնդիր կառաջանա, քանի որ այդ դեպքում թուրքերն իրենց համար չեն լուծում տարածաշրջանում ազդեցությունն ընդլայնելու խնդիրը, խնդիր են ունենում ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման հետ։ Եվ, վերջապես, թուրքերն անցել են կարմիր գիծը, և Ադրբեջանն արդեն կասկածում է, որ Թուրքիան կարող է առանց իրենց բանակցություններ վարել Հայաստանի հետ։ Ամբողջ խնդիրնայն է, որ Թուրքիան հուսով է, թե կկարողանա Հայաստանի վրա ճնշում բանեցնել։ Համենայն դեպս, ինձ այդպես չի թվում։