Սահակաշվիլիի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հակերային հարձակման է ենթարկվել
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կայքէջը հակերային հարձակման է ենթարկվել: Ինչպես հայտնում է նախագահի վարչակազմը, որոշ ժամանակի ընթացքում էջի վրա տեղադրվել է ռուսերեն նույն հաղորդագրությունը: Երկու ժամվա ընթացքում երկու հարձակում է եղել, որից հետո էջը արգելափակվել է:
Դա Վրաստանի նախագահի կայքէջի վրա առաջին հարձակումը չէ: Առաջին հարձակումը տեղի է ունեցել դեռևս 2008թ. վրաց-ռուսական ռազմական հակամարտության ժամանակ:
Այս անգամ հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վրացական բլոգավարները փետրվարի 23-ին մոտ 200 հաղորդագրություն են ուղարկել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ֆեյսբուքյան էջին՝ պահանջելով ազատել Վրաստանի տարածքները: