Թաիլանդի ագահ չինովնիկնե՞րն են 2011թ. աղետալի ջրհեղեղի պատճառը
Թաիլանդի թագավորը ագահ պաշտոնյաներին մեղադրել է 2011թ. աղետալի ջրհեղեղի պատճառ դառնալու համար: Փհումիփհոն Ադուլյադետը հայտարարել է, թե ջրհեղեղի պատճառն այն է, որ կաշառակեր պաշտոնյաները տարիներ շարունակ կաշառքի դիմաց թույլատրել են հատել լեռնային լանջերի և նախալեռների անտառները: «Անտառները և ծառերի կարծր տեսակները շատ դժվար է վերականգնել: Միչդեռ այդ ծառերը հողի մեջ խոր արմատներ են թողնում՝ դրանով իսկ փլվածքներից պաշտպանելով լանջերը: Այդ ծառերի ոչնչացման մեղավորը որոշ ագահ քաղաքացիական ծառայողներ են, որոնք ժլատ են գումարի հանդեպ»,-հայտարարել է թագավորը:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին Թաիլանդում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով մահացել է մոտ 600 մարդ, իսկ երկրի տնտեսությունը մեծ վնաս է կրել: