ՀԱԿ–ը համապատասխան օժանդակությունը կցուցաբերի ՀՅԴ–ին
Փետրվարի 28-ին՝ ժամը 14.00-16.30–ը, ԱԺ-ի մուտքերին հարակից Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի ոչ երթևեկելի հատվածում ՀՅԴ-ն հավաք կանցկացնի՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի պահանջով: Նույն օրը կքննարկվի խորհրդարանական ընդդիմության՝ նույն թեմայով առաջարկը:
«Երկիր»-ը փորձել է ՀԱԿ-ից ճշտել՝ մասնակցելո՞ւ են, արդյոք, հավաքին: ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանն ասել է, որ իր անձնական տեսակետով «կողմ է մասնակցելուն», սակայն Կոնգրեսում այս թեմայով որեւէ քննարկում դեռ չի եղել: Բացի այդ՝ դեռևս հայտնի չէ, թե երբ տեղի կունենա օրինագծի քվեարկությունը:
«Երբ հստակեցվի, մենք էլ համապատասխան օժանդակություն կցուցաբերենք»,-ասաց նա:

7or.am