Լրահոս

23.02.2012 18:05


Գագիկ Ծառուկյանը պատասխանել է մեծ խումբ գիտնականների, մանկավարժների և ծնողների իրեն ուղղված բաց նամակին

Գագիկ Ծառուկյանը պատասխանել  է մեծ խումբ գիտնականների,  մանկավարժների և ծնողների իրեն ուղղված բաց նամակին

Սիրելի գիտնականներ, մանկավարժներ, ծնողներ: Ես տեղյակ եմ ինձ ուղղված Ձեր բաց նամակին: Դուք բարձրացնում եք ճիշտ խնդիր և Ձեր նամակում տեղ գտած փաստերը չեն կարող ինձ անտարբեր թողնել:

Իրոք, անթույլատրելի է, որ աստղաֆիզիկայի, աստղագիտության բնագավառում մի շարք համաշախարհային մեծության գիտնականներ տված Հայաստանում այսօր չկա գեթ մեկ աստղացուցարան:

Անթույլատրելի է, որ մեր երեխաներն ու մանկավարժները այլ երկրներում պետք է առնչվեն գիտակրթական նոր տեխնոլոգիաներին:

Մեր դպրոցականները, ուսանողները մշտապես հաղթանակներով են վերադառնում միջազգային օլիմպիադաներից և տարբեր ստուգատեսներից: Եվ այն գիտական-կրթական ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք նրանք տեսնում են արտերկրում պետք է անպայման  լինեն նաև Հայաստանում:

Ես տարբեր առիթներով ասել եմ, Հայաստանն աշխարհին պետք է, և կարող է ներկայանալ  իր մշակույթով, գիտությամբ, սպորտով:   

Մենք բոլոր բնագավառներում ունենք փայլուն երիտասարդներ, մասնագետներ: Մեր խնդիրն է նրանց համար ստեղծել հայրենիքում աշխատելու և կատարելագործվելու հնարավորություններ:

 Շնորհակալություն եմ հայտնում  ձեր սրտացավության և խնդիրը բարձրացնելու համար:

Ես խոստանում եմ ամենամոտ ապագայում “ Ծառուկյան” հիմնադրամի աջակցությամբ մեր երեխաներին, մանկավարժներին նվիրել ամենաժամանակակից ու տեխնիկապես  հագեցած աստղացուցարանը:

Խոստանում եմ  անձամբ` իմ դպրոցական երեխաների հետ ներկա լինել բացմանը:

 Հարգանքով` Գագիկ Ծառուկյան 

Այս խորագրի վերջին նյութերը