Լրահոս

23.02.2012 17:41


Գլխավոր ճարտարապետ. «Տաղավարները դեռ ոչ մեկին տրված չեն վարձակալության»

Գլխավոր ճարտարապետ. «Տաղավարները դեռ ոչ մեկին տրված չեն վարձակալության»

Այսօր Հանրային խորհրդում տեղի ունեցած քննարկման ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասել է, որ Մաշտոցի այգում տեղադրվող կրպակները ժամանակավոր են, և «Հին Երևան» նախագծի կյանքի կոչվելուց հետո դրանք կհանվեն:

Քաղաքապետարանն ընտրել է այդ տարածքը, քանի որ այգին բարեկարգման կարիք ուներ: Այդ տարածքում նոր ճանապարահներ են բացվել: Տաղավարները դեռ ոչ մեկին տրված չեն վարձակալության: Դրանց կառուցումը քաղաքապետարանը հանձնարարել է իր ընկերությանը: Հնարավոր է՝ լինեն գրքի վաճառքի տաղավարներ,–ասել է Ն. Սարգսյանը՝ ավելացնելով, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված բոլոր տաղավարները չէ, որ կտեղավորվեն Մաշտոցի այգում: 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը