Այսօր՝ ինչպես ամեն հինգշաբթի, ՀՀ կառավարության շենքի մոտ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները և «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները երթով գնացել են ՀՀ նախագահի նստավայր: Այնտեղ նրանք անցորդներին թռուցիկներ են բաժանել՝ կոչ անելով հայրենիքին պաշտպանել իրեն պաշտպանողին և պնդել, որ հայկական Զինված Ուժերում ոտնահարվում են մարդու իրավունքները. զինծառայողները ենթարկվում են բռնության, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մահվան հանգամանքները կոծկվում են:
Բողոքի գործողության մասնակիցներից մի քանիսը փորձել է մոտենալ նախագահի նստավայրին, սակայն ոստիկաններն արգելել են։ Ներկաներն ասում են, որ ոստիկաններից մեկը նույնիսկ հարվածել է զոհված զինծառայողներից մեկի մորը և պատռել նրա որդու լուսանկարը։
Բողոք և միջադեպ նախագահականի մոտ

7or.am