Լրահոս

23.02.2012 13:37


Հայաստանում 44 հազ. հոգեկան հիվանդ կա

Հայաստանում 44 հազ. հոգեկան հիվանդ կա

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Հայաստանում 44 հազ. քաղաքացի այս կամ այն առնչությամբ դիմել է հոգեբուժական հաստատությունների: Հոգեկան խանգարման առաջացմանը կարող է նպաստել օրինակ այն, որ կինը հղի ժամանակ չի խուսափել վատ սովորույթներից, հանգիստ կյանք չի վարել, կամ էլ մարդը նորածնային շրջանում ինֆեկցիաներ, սթրեսներ է տարել։ Այն կարող է լինել նաև ժառագական։

Այսօր տարածված են անցումային շրջանում գտնվող երկրներին հատուկ դեպրեսիաները և նևրոզները: 

–Հիվանդությունները տարածվում են նաև տնտեսական ճգնաժամերի պատճառով, և այդ դեպքում հիմնականում տղամարդկանց մոտ են հանդիպում, քանի որ ընտանիքի հոգսը հիմնականում տղամարդկանց վրա է,-ասել է հոգեբույժը:

Այս խորագրի վերջին նյութերը