Առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին ՀՀ օրենքի նախագծում, որը երեկ ԱԺ–ից հետ էր կանչվել, կառավարության այսօրվա նիստում փոփոխություններ են կատարել: Արդարադատության նախարար ՀրայրԹովմասյանը նշել է, որ այն լիարժեք չէր:
–ԱռաջինխնդրահարույցհարցադրումըվերաբերումէրԶինվածուժերիօգտագործմանըարտակարգդրությանպայմաններում: Այսառումովերկուկարևորփոփոխությունենքկատարել: Հարցէինբարձրացնում՝արդյոքզինվածուժերընախապատրաստվա՞ծենայդգործողություններըկատարելուհամար, ևանցումայինդրույթներովսահմանումենք, որԶՈՒ-նկարողէմասնակցելհատուկնախապատրաստությունանցնելուցհետո: Պետքէառավելապեսբացառվինրանցանմիջականշփումըբնակչությանհետ: Նրանքհիմնականումպետքէզբաղվենարտակարգիրավիճակներիհետևանքներըվերացնելուևբնակչությանտեղահանմանհարցերով:Սա նշանակում է, որ մի քանի զսպաշապիկներ, մի քանի արգելակներ են սահմանվում զինված ուժերի և անմիջապես բնակչության շփումը կանխելու համար,–ասել է նախարարը,–մեր ներկայացրած տարբերակում բացակայում էր այդ օրենքի դրույթների խախտման համար պատասխանատվություն նախատեսող նախագիծը, որը վերաբերում էր հատկապես վարչական իրավախախտումներին և այնպիսի դրույթներին, ինչպիսիք են արտակարգ դրության տարածքում մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը, արտակարգ դրության ժամանակ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելը, սննդամթերքի և առանջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի հատուկ կարգը խախտելը և մի շարք այլ սահմանափակումներ, որոնք նախատեսված են Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում: Դրանց համար մեկ ընդհանուր նորմ էր սահմանված, որն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն, ինչը իրավական անորոշություն կարող էր ստեղծել, որովհետև այդ պատասխանատվությունները, հատկապես վարչական պատասխանատվությունները սահմանված չէին:
Լրամշակված նախագիծը կառավարությունը համարել է անհետաձգելի:
Վիճահարույց նախագիծը կառավարությունը լրամշակեց
Առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին ՀՀ օրենքի նախագծում, որը երեկ ԱԺ–ից հետ էր կանչվել, կառավարության այսօրվա նիստում փոփոխություններ են կատարել: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ այն լիարժեք չէր:
–Առաջին խնդրահարույց հարցադրումը վերաբերում էր Զինված ուժերի օգտագործմանը արտակարգ դրության պայմաններում: Այս առումով երկու կարևոր փոփոխություն ենք կատարել: Հարց էին բարձրացնում՝ արդյոք զինված ուժերը նախապատրաստվա՞ծ են այդ գործողությունները կատարելու համար, և անցումային դրույթներով սահմանում ենք, որ ԶՈՒ-ն կարող է մասնակցել հատուկ նախապատրաստություն անցնելուց հետո: Պետք է առավելապես բացառվի նրանց անմիջական շփումը բնակչության հետ: Նրանք հիմնականում պետք է զբաղվեն արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու և բնակչության տեղահանման հարցերով: Սա նշանակում է, որ մի քանի զսպաշապիկներ, մի քանի արգելակներ են սահմանվում զինված ուժերի և անմիջապես բնակչության շփումը կանխելու համար,–ասել է նախարարը,–մեր ներկայացրած տարբերակում բացակայում էր այդ օրենքի դրույթների խախտման համար պատասխանատվություն նախատեսող նախագիծը, որը վերաբերում էր հատկապես վարչական իրավախախտումներին և այնպիսի դրույթներին, ինչպիսիք են արտակարգ դրության տարածքում մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը, արտակարգ դրության ժամանակ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելը, սննդամթերքի և առանջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի հատուկ կարգը խախտելը և մի շարք այլ սահմանափակումներ, որոնք նախատեսված են Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում: Դրանց համար մեկ ընդհանուր նորմ էր սահմանված, որն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն, ինչը իրավական անորոշություն կարող էր ստեղծել, որովհետև այդ պատասխանատվությունները, հատկապես վարչական պատասխանատվությունները սահմանված չէին:
Լրամշակված նախագիծը կառավարությունը համարել է անհետաձգելի:
7or.am