Լրահոս

23.02.2012 11:45


ԼՂՀ նախագահը դատապարտել է Աբխազիայի նախագահի դեմ մահափորձը

ԼՂՀ նախագահը դատապարտել է Աբխազիայի նախագահի դեմ մահափորձը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դատապարտել է Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ փետրվարի 22-ին իրականացված ահաբեկչությունը և այդ կապակցությամբ հեռագիր հղել նրան:

Հեռագրում ասված է.
«Հարգարժան Ալեքսանդր Զոլոտինսկի,

Խորապես վրդովված եմ Ձեր` Աբխազիայի Հանրապետության նախագահի դեմ կատարված մահափորձի մասին լուրից:
Այդ հրեշավոր հանցագործությունն իրականացնողները, որն ըստ էության հանդիսանում է ոտնձգություն Աբխազիայի Հանրապետության պետականության դեմ եւ ուղղված է հանրապետությունում իրավիճակի ապակայունացմանը, արժանի են ամենախիստ պատժի:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն ու իշխանությունները վճռականորեն դատապարտում են այդ աղաղակող ահաբեկչական գործողությունը եւ համերաշխություն ու աջակցություն հայտնում Ձեզ եւ եղբայրական Աբխազիայի ժողովրդին»:

Այս խորագրի վերջին նյութերը