Լրահոս

23.02.2012 11:35


Հոմս քաղաքում երկու լրագրող է մահացել

Հոմս քաղաքում երկու լրագրող է մահացել

Ինչպես հայտնում է «voanews.com» էլեկտրոնային կայքը, փետրվարի 22 ամբողջ օրվա ընթացքում սիրիական զորքերը շարունակում էին ռմբակոծել Հոմս քաղաքը: Ռմբակոծություններից մահացել են մոտ 20 հոգի, այդ թվում նաև արտասահմանցի երկու լրագրող` ամերիկուհի Մերի Կոլվինը և ֆրանսիացի Ռեմի Օշլիկը, ովքեր գտնվում էին մամուլի ժամանակավոր կենտրոնում: Ունեցած տեղեկություններով՝ ևս մի քանի լրագրող վնասվածքներ են ստացել:

Փարիզում գտնվող «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են սկսված հետախուզման մասին, որպեսզի պարզ դառնա` Սիրիայի իշխանություններն արդյոք դիտմա՞մբ են ռմբակոծել մամուլի կենտրոնը: Սիրիայի իշխանությունները պնդում են, թե չգիտեին, որ երկրում արտասահմանցի լրագրողներ կան:

Հիշեցնենք, որ Հոմս քաղաքի ռմբակոծությունը շարունակվում է արդեն 17 օր: 

Այս խորագրի վերջին նյութերը