Լրահոս

23.02.2012 11:09


ԱԻ նախարարությունը զգուշացնում և հորդորում է

ԱԻ նախարարությունը զգուշացնում և հորդորում է

Փետրվարի 23-ի, ժամը 10.00-ի դրությամբ Սելիմի լեռնանցքն անցանելի է, սակայն փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Նիգավան, Սարալանջ, Ձորագլուխ և Երնջատապ գյուղերի ավտոճանապարհները:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանպարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ի և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

ԱԻ նախարարությունը զգուշացնում և հորդորում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկությունից:

Այս խորագրի վերջին նյութերը