Լրահոս

23.02.2012 11:05


«Երևան ջուր». «Չենք թանկացնում, ամենամյա հաշվարկ ենք անում»

«Երևան ջուր». «Չենք թանկացնում, ամենամյա հաշվարկ ենք անում»

Անդրադառնալով տեղեկությանը, թե «Երևան ջուր» ընկերությունը խմելու ջրի սակագինը մոտ երկու դրամով թանկացնելու հայտ է ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ այդ ընկերության ԶԼՄ–ների հետ կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանը «7օր»–ի հետ զրույցում պարզաբանել է.

–Երբ ասում են թանկացում կամ գնի իջեցում, կոռեկտ չէ։ Կարող է տեսնեք, որ աբսալյուտ արտահայտությամբ թանկանում է, բայց իրականում դա թանկանալ չէ։

Մուրադ Սարգսյանի խոսքերով՝ 2006թ. ՀՀ կառավարության և «Վիոլա ջուր» ընկերության միջև կնքված վարձակալության պայմանագրի համաձայն՝ խմելու ջրի բազային սակագինը սահմանված է 172,8 դրամ, իսկ հետագա հաշվարկները ելնում են հենց դրանից։

–Օրինակ՝ անցած տարի ջրի սակագինը նվազեց շուրջ 6 դրամով։ Պարզապես գոյություն ունի մեխանիզմ՝ կարող է բարձրանալ, կարող է իջնել, ու ճիշտ չէ մեղադրելը, թե մենք բարձրացնում ենք։ 4 գործոններ կան, որոնց հիման վրա սակագինը հաշվարկվում է՝ անցած տարվա ընթացքում վաճառված ջրի ծավալները, էլեկտրաէներգիայի գինը, սղաճը և եվրո–դրամ փոխահարաբերությունը։ Հենց այս գործոնների հիման վրա էլ մենք պարտավո՛ր ենք հաշվարկներ անել և ամե՛ն տարի՝ փետրվարի վերջին կարգավորող հանձնաժողով ներկայացնել սակագների ճշգրտված հայտ։ 3 ամսվա ընթացքում ՀԾԿՀ–ը նույնպես ուսումնասիրում է հայտը, մոնիթորինգ անցկացնում և ամեն տարի մայիսի վերջին կամ հունիս սկզբին որոշում է ընդունում՝ բավարարե՞լ հայտը, թե՞ ոչ։ Հիմա մենք հաշվարկել ենք, որ որոշ ծախսեր մեզ մոտ ավելացել են, և պետք է մոտավորապես երկու դրամով ավելանա։ Բայց ի վերջո կարգավորող հանձնաժողովն է վերջնական որոշումը կայացնում,–մանրամասնել է Մուրադ Սարգսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը