Լրահոս

20.11.2010 13:53


77% ճշգրտությամբ հնարավոր է իմանալ մահվան ժամկետը

Գիտնականները գենետիկական թեստ են կազմել, որի օգնությամբ հնարավոր է պարզել, թե  անձը կարո՞ղ արդյոք է ապրել մինչև 100 տարի։ Ինչպես հաղորդում է «utro.ru» գործակալությունը, այն 100%-ով ճշգրիտ չէ, բայց շատ ավելի բարձր հավանականություն ունի, քան որևէ այլ եղանակով կատարվող փորձարկում։

Ինչպես նշում են Բոստոնի համալսարանի փորձագետները, «պատվավոր» երկարակեցության հասնելու ցանկացած անձի հնարավորությունները կարելի է կանխատեսել մինչև 77% ճշգրտությամբ, և ոչ ավելին։ Դրա համար անհրաժեշտ է հետազոտել նրա գենոմը։ Հատուկ գեների առկայությունը կամ բացակայությունը փորձագետներին հնարավորություն է տալիս առանձնացնել այն մարդկանց, որոնց չեն սպառնա վաղաժամ մահվան ռիսկը բարձրացնող հիվանդությունները։

Գիտնականները հետազոտել են ժառանգական նյութն ավելի քան 1000 մարդու, ովքեր արդեն անցել են հարյուրամյակի շեմը։ Նրանցից ոչ մեկի մոտ չեն հայտնաբերվել  հատուկ գեներ, որոնք հիվանդության առաջացման պատճառ են դառնում։  Ուսումնասիրության ցնցող արդյունքները հայտնի են դարձել շուրջ կես տարի առաջ։ Այն ժամանակ գենետիկներն ասել էին, թե իրենք ստեղծել են գնահատման մի յուրահատուկ համակարգ, որի օգնությամբ հնարավոր կլինի մինչև 100%-ով կանխատեսել՝ տվյալ մարդը կանցնի՞ հարյուրամյակի շեմը, թե՞ ոչ։

Այսօր, սակայն, գիտնականները որոշել են ճշգրտել տեղեկությունը։ Նրանք ասում են, թե «մի քիչ տաքացել են»։ Վերլուծությունը ցույց է տվել, որ կանխատեսման սանդղակը 100%-ից ցածր է։  Այնուամենայնիվ, նույնիսկ 77%-ը փայլուն արդյունք է։

-Իհարկե, կանխատեսման այս եղանակը կատարյալ լինելուց դեռևս հեռու է, բայց բոլորն իրավունք ունեն դեռ երիտասարդ տարիքում իմանալու, թե ապագայում ինչ անակնկալներ կարող է պատրաստել նրա համար իր գենոմը։ Ես կարծում եմ, որ եթե ձեզ ասեն, թե առանց կախարդական դեղերի մինչև 77%-ի հավանականությամբ կարելի է հասնել նրան, որ դուք ապրեք 100 տարի, դուք ավելի շատ ուշադրություն կդարձնեք ձեր  առողջությանն ու էկոլոգիային։  Չէ՞ որ շատ մարդիկ պարզապես չեն հավատում իրենց ներուժին։ Իսկ երիտասարդությունն ընդհանրապես մտածում է, թե 40 տարեկանից  հետո կյանքն ավարտվում է,-ասել է պրոֆեսոր Պաոլա Սեբաստյանին։

Այս խորագրի վերջին նյութերը