Փետրվարի 22-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի հանրապետության Միջնավան քաղաքի բնակիչ, 45-ամյա ԱրմիկԲալասանյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 51 ԼԼ 925 համարանիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղից դեպի ԼՂՀ Միջնավան քաղաք տանող տեղական նշանակության ճանապարհի 4-րդ կմ–ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվել ձորը: «Առավոտի» փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու նրա որդիներից 17-ամյա ԱրտյոմԲալասանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը` 19-ամյա ԱլբերտԲալասանյանը, տեղում մահացել է։
Մահացած տղան ծառայում էր ԼՂՀ Ջաբրայիլի զորամասում։
Հարուցվել է քրեական գործ՝ «ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով։
Բալասանյանները կարճատև արձակուրդից մեկնում էին զորամաս։
Ավտովթարից զինծառայող է մահացել
Փետրվարի 22-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի հանրապետության Միջնավան քաղաքի բնակիչ, 45-ամյա Արմիկ Բալասանյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 51 ԼԼ 925 համարանիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղից դեպի ԼՂՀ Միջնավան քաղաք տանող տեղական նշանակության ճանապարհի 4-րդ կմ–ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվել ձորը: «Առավոտի» փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու նրա որդիներից 17-ամյա Արտյոմ Բալասանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը` 19-ամյա Ալբերտ Բալասանյանը, տեղում մահացել է։

7or.am