Պլանետարիումի հարցով դիմել են «Ծառուկյան» հիմնադրամին
«Կրթասեր» հասարակական կազմակերպությունը բաց նամակով դիմել է Գագիկ Ծառուկյանին: Նախաձեռնությանը միացել են մեծ խումբ գիտնականներ, մանկավարժներ, մի քանի հարյուր ծնողներ:
Նամակում մասնավորապես ասվում է.
Մեծարգո պարոն Ծառուկյան.
Ժամանակին Երևանում կար աստղացուցարան (պլանետարիում), որը տեղակայված էր Կոմիտասի անվան այգում, և դպրոցականները գոնե մեկ անգամ այցելելու հնարավորություն ունեին: Ցավոք, հիմա այն չկա: Հայաստանում չկա ոչ մի աստղացուցարան, իսկ աստղագիտությամբ հետաքրքրվող երեխաներ կան: «Կրթասեր» ՀԿ-ն այդպիսի երեխաների համար, նվիրյալ աստղագետ-մանկավարժ Ավետիք Գրիգորյանի աջակցությամբ, կազմակերպել է «Տիեզերք» ակումբը, որը ղեկավարում է նրա սանը` տաղանդավոր երիտասարդ աստղագետ, Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, աստղագիտության միջազգային մրցույթների հաղթող Լևոն Արամյանը:
Ակումբը կազմակերպում է աստղագիտության բաց մեդիաօլիմպիադա, որի հաղթողների համար ամռանը կկազմակերպվի օլիմպիական ճամբար: Ակումբի առաջնային ծրագրերից է նաև դպրոցականների համար պլանետարիումի ստեղծումը: Այդ գաղափարը ոգևորել է լայն հասարակությանը, գիտությամբ զբաղվողներին, ուսուցիչներին, պատանիներին: Սա կլինի լրջագույն գիտակրթական ծրագիր, որից կարող են օգտվել բոլորը` անկախ տարիքից և մասնագիտությունից:
Նման պլանետարիումներ կան քաղաքակիրթ բոլոր երկրներում, նաև մեր տարածաշրջանի պետություններում` Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայում: Հայաստանը, որը տվել է Վիկտոր Համբարձումյան և այլ մեծանուն գիտնականներ աստղագիտության բնագավառում, այսօր չունի գեթ մեկը:
Պլանետարիումից կօգտվեն նաև այլ ծրագրերով ստեղծված պատանեկան-ստեղծագործական ակումբների և խմբակների սաները: Պլանետարիումի ընտրված մոդելը հնարավորություն կտա ցուցադրումներ անելու համար այն տեղափոխել այլ մարզեր, քաղաքներ և գյուղեր: Դա կարող է խթան լինել, որ տարատեսակ պլանետարիումներ ստեղծվեն հանրապետության մարզերում, խոշոր քաղաքաներում:
Դիմում ենք Ձեզ`«Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով այս հայրենանվեր նախագծի իրականացմանն աջակցելու խնդրանքով:
“Կրթասեր” ՀԿ-ի նախագահ` Գևորգ Հակոբյան
Նախաձեռնությանը միացել են`
ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի կոլեկտիվի անունից.
Տնօրեն` Հայկ Հարությունյան
Սովորողների տիեզերական ակումբի հիմնադիր`
Ֆիզիկոս-աստղագետ` Ավետիք Գրիգորյան
“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի տնօրեն` Աշոտ Բլեյան
Մեդիա Կենտրոնի ղեկավար Գրիգոր Խաչատրյան
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու` Մկրտիչ Երանոսյան
Քիմիական գիտությունների թեկնածու` Վեներա Խառատյան
Մանկավարժական կենտրոնի ղեկավար` Նաիրա Նիկողոսյան
ՀՀ ֆիզկուլտուրայի, սպորտի և տուրիզմի աշխատողների արհեստակցական ճյուղային կազմակերպությունների հանրապետական միության նախագահ`Կառլեն Հարությունյան
“Ծնողազուրկ երեխաների հանձնախումբ”` Կարինե Ստեփանյան
“Ուսուցչաց Տուն” ՀԿ նախագահ` Հերմինե Անտոնյան
“Զարթոնք-89” ՀԿ նախագահ Սիլվա Վարդանյան
“Մանկական ճամբար” մանկապատանեկան ՀԿ` Լևոն Մնացականյան

Նամակին միացել են մոտ 300 ծնողներ