Լրահոս

13.05.2009 18:26


Շփման գծի դիտարկում և հրադադարի ռեժիմի խախտում

ԼՂՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 13-ին, ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից հյուսիսային ուղղությամբ:

Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

ԼՂՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից էլ տեղեկացնում են, որ անցած գիշեր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:
«Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Աշաղը Աբդուռահմանլի, Կուրոպատկինո, Գոյթեփե և Յարըմջա ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը»,- ասված է ԼՂՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ասված է նաև, որ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Այս խորագրի վերջին նյութերը