Լրահոս

22.02.2012 10:57


Ալիևները՝ «Ստոր հարուստներ» ֆիլմի «հերոսներ»

Ալիևները՝ «Ստոր հարուստներ» ֆիլմի «հերոսներ»

Նավթ արտահանող երկրների իշխող վարչակարգերի շրջանում տեղ գտած  չարաշահումներին ու հարստություն կուտակելու մոլուցքին է անդրադարձել ամերիկյան CNBC հեռուստաընկերությունը։ Մեկ ժամանոց փաստավավերագրական ֆիլմը, որը վերնագրված է «Ստոր հարուստներ» («Filthy Rich»), պատմում է նաև նավթադոլարներ կուտակելու գործում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի «հաջողությունների» մասին։

Ֆիլմի հեղինակ Սքոթ Քոնը, որ եղել է Բաքվում, նկատել է, որ երկրի քաղաքացիների 420 դոլար միջին եկամուտի համապատկերին Ալիևների ընտանիքի դիզած հարստությունը գերազանցում է միլիոնավոր դոլարները։ Խոսվում է այն մասին, որ հենց միայն ընտանիքի կրտսեր անդամը, որ դեռևս 13 տարեկան է, Դուբայում 75 մլն արժողությամբ անշարժ գույք ունի։

Ֆիլմը հեռուստաընկերության էկրանին առաջին անգամ կցուցադրվի վաղը՝ փետրվարի 23–ին՝ ժամը 21։00–ին, ինչը համապատասխանում է Երևանի ժամանակով փետրվարի 24–ի ժամը 05։00–ին։

Այս խորագրի վերջին նյութերը