Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է մարտի 31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի "Sparkassen-Arena" մարզահամալիրում: «armsport.am»–ի փոխացմամբ՝ հաստատված է նաև Աբրահամի մրցակցի անունը' EBU վարկածով նախկին չեմպիոն 33-ամյա լեհ Պյոտր Վիլշևսկի: Այս մասին տեղեկացնում է Աբրահամի մամուլի քարտուղարությունը:
«Մարտական եմ տրամադրված' ինչպես միշտ: Հերթական անգամ կգնամ հաղթելու, իսկ մինչ այդ ինձ սպասում են ամենօրյա մարզումները»,-նշել է Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի "Բադեն-Արենա" համալիրում Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին մենամարտի 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց' նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Արթուր Աբրահամի մրցակիցն է Պյոտր Վիլշևսկին