Լրահոս

22.02.2012 10:46


Աբխազիայի նախագահի նկատմամբ մահափորձ է իրականացվել

Աբխազիայի նախագահի նկատմամբ մահափորձ է իրականացվել

Այսօր՝ Գուդաուտա քաղաքի մերձակայքում, Աբխազիայի նախագահ Ալեկսանդր Անկվաբի նկատմամբ մահափորձ է իրականացվել։ Նրա ավտոմեքենայի վրա անհայտ անձինք ինքնաձիգից կրակ են բացել: Մի քանի ական էլ պայթեցվել է։ Թիկնապահներից մեկը զոհվել է, երկուսը՝ տեղափոխվել հիվանդանոց։ Ալեկսանդր Անկվաբը չի տուժել:

Նա նախագահ էր ընտրվել Սերգեյ Բաղապշի հանկարծամահ լինելուց հետո։

Այս խորագրի վերջին նյութերը