Տիգրան Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Շնորհավորելով ԵԱՀԿ-ի գրասենյակի նորանշանակ ղեկավարին պաշտոնում նշանակվելու առթիվ` վարչապետը նրան մաղթել է հաջող և բեղմնավոր աշխատանք: «Վստահ եմ, որ կկարողանանք շարունակել ձևավորված ավանդույթները: Հայաստանի կառավարությունը շահագրգռված է մեր համագործակցությունն ընդլայնելու հարցում»,-նշել է վարչապետ Սարգսյանը: Իր հերթին պարոն Սորոկինը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ակտիվ գործունեությունը և վստահեցրել, որ գրասենյակի անձնակազմի հետ միասին ջանք կգործադրեն ՀՀ-ի և ԵԱՀԿ-ի միջև արդյունավետ համագործակցությունը խորացնելու և զարգացնելու ուղղությամբ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքի ներդրմանն առնչվող մանրամասներ: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակին` այս ծրագրի իրականացման նախաձեռնությամբ հանդես գալու և դրա իրականացմանն օժանդակելու համար: Նշենք, որ 2011թ. նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների միջև ստորագրվել էր մտադրությունների մասին նամակ կարգավորիչ գիլյոտինի միջոցով ՀՀ տնտեսական կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ընտրական գործընթացի կատարելագործման հարցում համագործակցելու շուրջը: ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել մեր երկրում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի) գործունեությունն օրենսդրական դաշտի բարեփոխումների, գենդերային հավասարության, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում իրականացվող ծրագրերում:
Տիգրան Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:
Շնորհավորելով ԵԱՀԿ-ի գրասենյակի նորանշանակ ղեկավարին պաշտոնում նշանակվելու առթիվ` վարչապետը նրան մաղթել է հաջող և բեղմնավոր աշխատանք: «Վստահ եմ, որ կկարողանանք շարունակել ձևավորված ավանդույթները: Հայաստանի կառավարությունը շահագրգռված է մեր համագործակցությունն ընդլայնելու հարցում»,-նշել է վարչապետ Սարգսյանը:
Իր հերթին պարոն Սորոկինը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ակտիվ գործունեությունը և վստահեցրել, որ գրասենյակի անձնակազմի հետ միասին ջանք կգործադրեն ՀՀ-ի և ԵԱՀԿ-ի միջև արդյունավետ համագործակցությունը խորացնելու և զարգացնելու ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքի ներդրմանն առնչվող մանրամասներ: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակին` այս ծրագրի իրականացման նախաձեռնությամբ հանդես գալու և դրա իրականացմանն օժանդակելու համար: Նշենք, որ 2011թ. նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների միջև ստորագրվել էր մտադրությունների մասին նամակ կարգավորիչ գիլյոտինի միջոցով ՀՀ տնտեսական կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ընտրական գործընթացի կատարելագործման հարցում համագործակցելու շուրջը: ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել մեր երկրում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի) գործունեությունն օրենսդրական դաշտի բարեփոխումների, գենդերային հավասարության, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում իրականացվող ծրագրերում: