Ավանի տրանսպորտային սպասարկումը խոստանում են բարելավել
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն արձագանքել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջում տեղադրած մեր կայքէջի լրագրողի գրառմանը։ Հենրիկ Նավասարդյանը տեղեկացրել էր, որ ցանկացած խնդրի պարագայում կոնկրետ երթուղու, փոխադրամիջոցի համարները նշելու դեպքում կուսումնասիրվեն և կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։
Անդրադառնալով կոնկրետ Բաղրամյանից Ավանգնացող 61 համարիերթուղու մոտավորապես 30 րոպե ուշացումներին և 61 ու 5 համարների երթուղայիններիայն աստիճան գերբեռնվածությանը, որ այդ երթուղայինների դուռը նույնիսկ հնարավոր չի լինում փակել, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետը նշել է.
«Ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիների գերբեռնվածության խնդիրը միշտ էլ եղել է Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում։ Այդ հարցը լուծելու նպատակով մշակվել է մայրաքաղաքի վերգետնյա ուղևորատար տրանսպորտի միասնական երթուղային նոր ցանց, որում որոշակիմիկրոավտոբուսայիներթուղիներփոխարինվելենավտոբուսայինով։ Հաշվի առնելով միկրոավտոբուսային հ.61 երթուղու բեռնվածությունը՝ Ավան թաղամասի բնակչության տրանսպորտային սպասարկումը բարելավելու նպատակով նորերթուղայինցանցովնախատեսվելէներքաղաքայինմիկրոավտոբուսայինհ.61 երթուղինփոխարինելավտոբուսայինով,ևցանցիներդրումիցհետոորոշակիորենկբարելավվիթաղամասիտրանսպորտայինսպասարկումը։ Մինչև նոր մրցույթների անցկացումը և ցանցի ներդրումը Ձեր կողմից նշված երթուղիների աշխատանքը վերցվելէհսկողությանտակ»։
Նա նաև տեղեկացրել է, որ վարչության կոմից աշխատանքներ են տարվում, որպեսզի հասարակական տրանսպորտը սպասարկող կազմակերպությունները երթուղիներ դուրս բերեն նորմալ տեսքի փոխադրամիջոցներ, սակայն վերջին օրերին տեղած առատ ձյան և ներկայումս շարունակվող ձնհալի պատճառով երթուղիներում դեռևս կան ոչ նորմալ տեսքի փոխադրամիջոցներ։ Հանձնարարվել է «Երևանտրանս»-ին երթուղիները սպասարկող կազմակերպությունների հետ համատեղ միջոցներձեռնարկելվարորդների՝ուղևորասրահումծխելու, ուղևորներիհետպատշաճվերաբերմունքի, տեսքիհամար։
Նկատենք, որ Երևանի քաղաքապետարանից տրանսխորտի բարելավման մասին պարբերաբար խոստումներ են տրվում, բայց վիճակը դրանից չի փոխվում։
Տեղին է հիշեցնելը, որ Տարոն Մարգարյանն Ավանի նախկին թաղապետն է, իսկ որոշ խոսակցությունների համաձայն՝ 5 համարի երթուղին պատկանում է հենց իրեն։
Ավանի տրանսպորտային սպասարկումը խոստանում են բարելավել
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն արձագանքել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջում տեղադրած մեր կայքէջի լրագրողի գրառմանը։ Հենրիկ Նավասարդյանը տեղեկացրել էր, որ ցանկացած խնդրի պարագայում կոնկրետ երթուղու, փոխադրամիջոցի համարները նշելու դեպքում կուսումնասիրվեն և կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։
Անդրադառնալով կոնկրետ Բաղրամյանից Ավան գնացող 61 համարի երթուղու մոտավորապես 30 րոպե ուշացումներին և 61 ու 5 համարների երթուղայինների այն աստիճան գերբեռնվածությանը, որ այդ երթուղայինների դուռը նույնիսկ հնարավոր չի լինում փակել, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետը նշել է.
«Ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիների գերբեռնվածության խնդիրը միշտ էլ եղել է Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում։ Այդ հարցը լուծելու նպատակով մշակվել է մայրաքաղաքի վերգետնյա ուղևորատար տրանսպորտի միասնական երթուղային նոր ցանց, որում որոշակի միկրոավտոբուսային երթուղիներ փոխարինվել են ավտոբուսայինով։
Հաշվի առնելով միկրոավտոբուսային հ.61 երթուղու բեռնվածությունը՝ Ավան թաղամասի բնակչության տրանսպորտային սպասարկումը բարելավելու նպատակով նոր երթուղային ցանցով նախատեսվել է ներքաղաքային միկրոավտոբուսային հ.61 երթուղին փոխարինել ավտոբուսայինով, և ցանցի ներդրումից հետո որոշակիորեն կբարելավվի թաղամասի տրանսպորտային սպասարկումը։
Մինչև նոր մրցույթների անցկացումը և ցանցի ներդրումը Ձեր կողմից նշված երթուղիների աշխատանքը վերցվել է հսկողության տակ»։
Նա նաև տեղեկացրել է, որ վարչության կոմից աշխատանքներ են տարվում, որպեսզի հասարակական տրանսպորտը սպասարկող կազմակերպությունները երթուղիներ դուրս բերեն նորմալ տեսքի փոխադրամիջոցներ, սակայն վերջին օրերին տեղած առատ ձյան և ներկայումս շարունակվող ձնհալի պատճառով երթուղիներում դեռևս կան ոչ նորմալ տեսքի փոխադրամիջոցներ։ Հանձնարարվել է «Երևանտրանս»-ին երթուղիները սպասարկող կազմակերպությունների հետ համատեղ միջոցներ ձեռնարկել վարորդների՝ուղևորասրահում ծխելու, ուղևորների հետ պատշաճ վերաբերմունքի, տեսքի համար։

7or.am