Լրահոս

13.05.2009 17:18


Վրաստանը փակել է արտահանման ճանապարհը

«Ագրարագյուղացիական միություն» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը հայտարարել է, որ արդեն մոտ 2 ամիս է, ինչ Վրաստանը փակել է կարտոֆիլի արտահանման ճանապարհը` պատճառաբանելով, թե «վարակված» է վնասատու միջատներով։

-Իրականում դա չէ պատճառը, այլ այն, որ մեր քաղաքական ուժերից՝ նախարարներից մեկը հեռագիր տվեց Վրաստանի նախարարին, թե մենք 100 000 տոննա կարտոֆիլ ունենք ձեզ ծախելու, ուզո՞ւմ եք։ Հենց իմացան, նույն րոպեին սահմանը փակեցին,-ասել է նա։

Հրաչ Բերբերյանը չցանակցավ նշել նախարարի անունը։

Նոր գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանի մասին Հրաչ Բերբերյանն ասել է, թե չգիտի էլ՝ ով է, բայց լսել է, որ «ներքին գործերում» է աշխատել։

-Քաղաքական ուժերն իրենց հնարավորություններն են փոձում։ Լավ է։ Ինչքան շատ փորձեն, այնքան ավելի լավ կհասկանանք, թե դրանք ինչ վիճակում են,-ասել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը