Այս օրերին լարված իրավիճակ է ստեղծվել Մաշտոցի պուրակում, որտեղ շաբաթներ առաջ շինարարական աշխատանքներ են սկսվել: «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունն ու Մաշտոցի այգուն կից բնակվող քաղաքացիների գործադրած ջանքերով շինարարական աշխատանքները կասեցվել են, ցավոք, ժամանակավորապես: Այժմ ակցիայի մասնակիցների նկատմամաբ տարատեսակ ճնշումներ են իրականացվում, ինչն անթույլատրելի է եւ լուրջ մտահոգություն է առաջացնում: Ակցիայի մասնակիցներն արժանի են միայն հարգանքի եւ աջակցության, քանի որ նրանք պայքարում են հանուն մեր ներկայի եւ ապագայի: «Տապան» անկախ փորձագետների ասոցիացիան իր աջակցությունն է հայտնում բնապահպանական շարժման մասնակիցներին, բոլոր նրանց, ովքեր պայքարում են Մաշտոցի պուրակի պահպանման համար եւ Երեւանի քաղաքապետարանին կոչ է անում դադարեցնել շինարարական աշխատանքները, ապամոնտաժել առեւտրի տաղավարները եւ ծննդատան հարեւանությամբ գտնվող պուրակը վերածել հանգստի գոտու:
«Տապան».«Պուրակը չի կարելի վերածել շուկայի»

Գեղամ Նազարյան
«Տապան» անկախ փորձագետների ասոցիացիա