Լրահոս

20.02.2012 14:38


«Տարոն, իջի՛ր»

«Տարոն, իջի՛ր»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց տեղի է ունենում Մաշտոցի այգում իրականացվող շինարարության դեմ պայքարող բնապահպանների, տարբեր նախաձեռնությունների անդամների բողոքի գործողությունը։ Վանկարկելով «Տարոն, իջի՛ր»՝ վերջիններս պահանջում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպում։

Բողոքի գործողության մասնակիցների հետ հանդիպել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը, ով նշել է, որ քաղաքապետին պատրաստ է փոխանցել նրան հասցեագրված բնապահպանների նամակը։ Բողոքի գործողության մասնակիցները, սակայն, պնդում են, որ ցանկանում են հանդիպել միայն Տարոն Մարգարյանի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը