Մեկնարկել է Զինված ուժերի ղեկավար կազմի եռօրյա օպերատիվ հավաքը
Փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկել է Զինված ուժերի ղեկավար կազմի եռօրյա օպերատիվ հավաքը, որին մասնակցում են ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի վարչությունների, առանձին բաժինների պետերը, բանակային զորամիավորումների հրամանատարները, ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմը:
Օպերատիվ հավաքի նպատակն է բարձրացնել և կատարելագործել օպերատիվ շտաբների սպաների գիտելիքներն ու ունակությունները՝ ռազմավարության, օպերատիվ արվեստի բնագավառներում, հավաքի մասնակիցներին առավել մանրակրկիտ ներկայացնել ՀՀ զինված ուժերի զարգացման պլանով նախատեսված միջոցառումների ընթացքն ու արդյունքները, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց դասախոսությունների միջոցով նրանց ծանոթացնել ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականությանը, ներկայացնել ՀՀ պաշտպանության նախարարության և ուժային այլ կառույցների միջև փոխգործակցության հարցերը:
Առաջին դասախոսությամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Դասախոսություններով ու ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ինչպես նաևզինված ուժերի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ:

ՀՀ պաշտպանության նախարարություն