Լրահոս

20.02.2012 13:56


Մենուա Հարությունյան. «Վերջին շրջանում բարոյականության մասին խոսում են անբարոյականները»

Մենուա Հարությունյան. «Վերջին շրջանում բարոյականության մասին խոսում են անբարոյականները»

ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանն այսօրվա ասուլիսին հայտնել է, թե Մաշտոցի այգում կրպակների կառուցման դեմ կազմակերպվող ցույցերն ավելի շատ շոու են հիշեցնում:

«Ցույցի են մասնակցում շոու բիզնեսի ներկայացուցիչները, որոնց  տված վնասները մեր երկրին իրականում շատ ավելի մեծ են բարոյական առումով: Վերջին շրջանում բարոյականության մասին խոսում են անբարոյականները: Նրանք այն մարդիկ են, որոնց երբ հեռուստատեսությամբ ցույց են տալիս, միանգամից փոխում ես հեռուստաալիքը, որպեսզի երեխադ չլսի ու նրանց չընդօրինակի»,-ասել է Մ. Հարությունյանը։

Նույն ասուլիսն մասնակցող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հակադարձելով  Հարությունյանին`  նշեց, որ ինքը ևս մասնակցում է ցույցին, սակայն դրանով որևէ քաղաքական նպատակ չի հետապնդում։

«Միանշանակ է, որ մենք այստեղ խնդիր ունենք, և քաղաքապետարանը պետք է լսի բնապահպանների ձայնը: Նույնիսկ քաղաքաշինական նորմերով շինարարությունը պետք է ծառից 5մ հեռու լինի: Սա քաղաքական պայքար չէ, այլ մաքուր բնապահպանական պայքար, և  բնական է թե՛ դերասանների, թե՛ բնապահպանների մտահոգությունը: Պարզապես Հայաստանում քաղաքացիական հասարակություն է ձևավորվում, որը պայքարում է երկրի համար»,–ասել է բանախոսը։

Այս խորագրի վերջին նյութերը