ՀԿԵ ՓԲԸ միջազգային ուղևորափոխադրումների ծավալները 2012 թ. հունվարին աճել են 12,5%
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջազգային ուղևորափոխադրումների ծավալները 2012 թվականի հունվար ամսվա արդյունքներով աճել են 12,5%: Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ հունվարի ընթացքում Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 1,8 հազ. ուղևոր՝ 2011 թվականի հունվարին տեղափոխված 1,6 հազ.ուղևորի դիմաց:
Ընդհանուր առմամբ, 2012 թվականի հունվարին ՀԿԵ ՓԲԸ ծառայություններից օգտվել է 33,6 հազ. ուղևոր:
ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև աճում է գնացքների արագությունը: