Լրահոս

20.02.2012 13:30


Քաղաքապետարանի շենքի առջև մեկնարկել է բնապահպանների բողոքի գործողությունը

Քաղաքապետարանի շենքի առջև մեկնարկել է բնապահպանների բողոքի գործողությունը

Քիչ առաջ քաղաքապետարանի շենքի առջև մեկնարկել է բնապահպանների բողոքի գործողությունը։ Վերջիններս, վանկարկելով «Կանաչ, մաքուր Երևան», Մաշտոցի այգուց երթով շարժվել են դեպի քաղաքապետարանի շենք։

Հիշեցնենք՝ արդեն տասներորդ օրն է, ինչ բնապահպանները և քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների անդամներ բողոքի նստացույց են իրականացնում Մաշտոցի այգում: Նրանք բողոքում են Աբովյան փողոցի մայթերից ապամոնտաժված խանութները այգում տեղադրելու դեմ՝ քաղաքապետարանի որոշումը համարելով ապօրինի։ Նշենք, որ տաղավարների տեղադրման  շինարարությունը շարունակվում է, իսկ տարածքը հսկում են ոստիկանության աշխատակիցները:

Այս խորագրի վերջին նյութերը