Լրահոս

20.02.2012 12:37


Մարգար Օհանյան. «Խնդրում եմ իմ նկատմամբ կազմված քրեական գործի շրջանակներում կատարել արդարացի որոշում»

Մարգար Օհանյան. «Խնդրում եմ իմ նկատմամբ կազմված քրեական գործի շրջանակներում կատարել արդարացի որոշում»

 Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մարգար Օհանյանի գործով դատական նիստը։ Վեց ամիս կալանքի տակ գտնվող Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել` իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին: 

Իր հերթին Մարգար Օհանյանը մեջ է բերել 2011թ. վերջին ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի խոսքերը: «Նախագահն ասաց չէ, եղե՛ք արդար և անարդար որոշումներ մի կայացրեք։ Հարգելի դատարան և հարգելի դատախազ ձեզ նույնպես խնդրում եմ իմ նկատմամբ կազմված քրեական գործի շրջանակներում կատարել արդարացի որոշում», - ասել է ամբաստանյալը:
Մյուս ամբաստանյալները և Ստեփան Կարախանյանի պաշտպանը չեն առարկել ներկայացված միջնորդությանը: Առարկել է միայն մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը: «Մեղադրող կողմը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը անհիմն է, քանի որ Մարգար Օհանյանը մեղադրվում է այն բանի համար, որ երկու տարվա ընթացքում չարաշահել է պաշտոնական դիրքը ու յուրացրել պետական գույքը»,-հայտարարել է դատախազը։
Կողմերին լսելուց հետո դատավոր Մխիթար Պապոյանն ասաց, որ միջնորդությունը կքննվի խորհրդակցական սենյակում և այդ մասին որոշումը կհրապարակվի ժամը 14:00-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը