Լրահոս

20.02.2012 10:30


«Վերադարձնենք ուղիղ եթերը Միշիկից ժողովրդին». պահանջ

«Վերադարձնենք ուղիղ եթերը Միշիկից ժողովրդին». պահանջ

Մաշտոցի այգու ակտիվիստները տեղեկացնում են, որ այգու պահպանման հարցում իրենց աջակցությունն են հայտնել մի շարք հայտնի մարդիկ, օրինակ՝ Արթուր Իսպիրյանը, Տեր Կյուրեղ քահանա Տալյանը, Հայկ Մարությանը (Հայկո), Հովհաննես Ազոյանը (Հովո), Աշոտ Ադամյանը, Արմինե Հայրապետյանը, Միքայել Պողոսյանը, Ռուբեն Հախվերդյանը, Հրանտ Թոխատյանը, Լալա Մնացականյանը, Գոռ Սուջյանը, Սուրեն Առուստամյանը, ԱնդրենԲյութիֆայդ») և այլք։

Մարիամ Սուխուդյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ հեռուստատեսություններին վերևից արգելել են ռեպորտաժներ պատրաստել այգու վերաբերյալ:

«Մեր մեդիան փողոցն է, «Ֆեյսբուքը», «Յութուբը»։ Տպե՛ք, բաժանե՛ք, փակցրե՛ք պատերին թռուցիկներ, իրազեկենք, մոբիլիզացնենք հասարակությանը մեզ անհայտ և հայտնի ամենատարբեր միջոցներով: Թող թնդա՛ ճշմարտությունը»,–գրել է նա:

Ի պատասխան՝ ֆեյսբուքյան օգտատերերն այսպես են արձագանքել։

«Վերադարձնենք ուղիղ եթերը Միշիկից ԺՈՂՈՎՐԴԻՆ», «ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԵՆ ԹՆԴՈՒՄ Ա... դրա համար էլ վախենում են», «Փաստորեն, հանրապետականները «առաջ»–ը «հետ»–ի հետ էին.......»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը