Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար. «Իրանն աշխարհին ներքաշում է սառը պատերազմի մեջ»
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ եթե Իրանին հաջողվի միջուկային զենք ստեղծել, աշխարհը կվերադառնա «սառը պատերազմի» վիճակին, ինչպես 1960-ականներին էր։
Նա ընդգծել է, որ այդ պարագայում իրավիճակն ավելի վտանգավոր կլինի, քան Կարիբյան ճգնաժամի ժամանակ, քանի որ Իրանն արաբական մյուս երկրներին կպարտադրի միջուկային զենք ստեղծել, և հաշվի առնելով տարածաշրջանի լարվածությունը՝ մեկ կայծն անգամ բավարար է, որպեսզի այն պայթի։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը մի կողմից խոստովանել է, որ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հնարավոր է՝ արդյունավետ չլինեն, մյուս կողմից էլ ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան կտրականապես դեմ է Իրանի վրա Իսրայելի հարձակմանը։ Նա հավաստիացրել է, որ Միացյալ Թագավորությունը ճնշում է գործադրում Իսրայելի վրա նման քայլի չդիմելու համար։