Լրահոս

18.02.2012 13:32


Սերժ Սարգսյան.«ԵԿՄ-ի հասարակական ու քաղաքական վարկը մեզանում զգալի դրական ազդեցություն է ունեցել»

Սերժ Սարգսյան.«ԵԿՄ-ի հասարակական ու քաղաքական վարկը մեզանում զգալի դրական ազդեցություն է ունեցել»

Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարի ընթացքում ելույթ է ունեցել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշել է, թե չլինելով քաղաքական կազմակերպություն՝ Երկրապահն ունեցել է և ունի հասարակական ու նույնիսկ քաղաքական կշիռ:

Նրա խոսքերով՝ պատերազմից վերադարձած մարդու համար բոլոր ժամանակներում եղել են լուրջ խնդիրներ՝ կապված խաղաղ պայմաններում հարմարվել-չհարմարվելու և իր տեղը գտնելու հետ:

-Այս խնդիրները և՛ հոգեբանական են, և՛ սոցիալական, և՛ հասարակական: Այսօր տարիների փորձն աչքի առաջ ունենալով՝ կարող ենք փաստել, որ Ձեզ հաջողվել է լուծել այդ խնդիրը: Նաև նրա քաղաքացիական կեցվածքով է պայմանավորվել մեր երկրի մթնոլորտը: Ի դեմս Երկրապահի՝ այսօր մենք գործ ունենք պետության ու ժողովրդի ճակատագրով մտահոգ կազմակերպության հետ, որը զերծ է պատեհապաշտությունից և բոլոր առանցքային հարցերում ունեցել է և ունի հստակ ու կայուն դիրքորոշում: Այս դահլիճում նստած են մարդիկ, ում համար Հայաստանն ու Արցախը վեր են քաղաքականությունից և ամեն ինչից,-ասել է Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ ԵԿՄ-ի հասարակական ու քաղաքական վարկը մեզանում զգալի դրական ազդեցություն է ունեցել և այսօր էլ ունի:

 

Այս խորագրի վերջին նյութերը