«Եվրանյուզը» հաղորդել է, որ սիրիական բանակն ուրբաթ վերսկսել էր Հոմս քաղաքի ռմբակոծությունը, որի սուննիական թաղամասերը համարվում են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակազմի ընդդիմադիրների հենակետերը։
«BBC»–ի տվյալներով՝ իրավապաշտպանները հայտնել են, որ միայն ուրբաթ սպանվել է հակակառավարական ցույցերի առնվազն 40 մասնակից։
Ընդդիմադիրների առաջնորդների խոսքերով՝ այս հարձակումը ամենահզորն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։
Բաշար Ասադի վարչակարգի դեմ բողոքի ցույց է կազմակերպվել նաև Եգիպտոսի մայրաքաղաքում։ Հազարավոր մարդիկ, այդ թվում՝ Եգիպտոսում բնակվող սիրիացիները, Կահիրեում հավաքվել են Սիրիայի դեսպանատան դիմաց և եգիպտական իշխանություններից պահանջել երկրից վտարել Սիրիայի դեսպանին։
Սիրիայում ռմբակոծություններից զոհվել է 40 մարդ