Թուրքիան հրաժարվել է Իսրայելին թույլ տալ օգտվելու ՆԱՏՕ-ի ռադարներից
Ինչպես տեղեկացնում է «Ֆրանս պրեսս»-ը, Թուրքիան թույլ չի տա «երրորդ» երկրներին, հատկապես Իսրայելին, օգտվելու Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանական համակարգի ռադարներից:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպման ժամանակ:
-Մենք երբեք թույլ չենք տա երրորդ երկրին օգտվելու ՆԱՏՕ-ի օբյեկտներից: Մեր դիրքորոշումը կլինի ավելի հաստատակամ, երբ խոսքը վերաբերվի Իսրայելին,-ասել է նա:
Այս հայտարարությունն արվել է ԶԼՄ-ի կողմից շրջանառվող այն լուրերի համապատկերին, թե Իսրայելն ու ԱՄՆ-ը համատեղ փորձարկում են հրթիռները` օգտագործելով Թուրքիայում ՆԱՏՕ-ի ռադարները: