Լրահոս

18.02.2012 10:05


Սիրիայում գազատար է պայթեցվել

Սիրիայում գազատար է պայթեցվել

Սիրիայի Հոմս քաղաքում ահաբեկիչների զինված խմբավորումը գազատար է պայթեցրել։ Այս մասին հաղորդում է իրանական անգլալեզու «Press TV» հեռուստաալիքը։ Պայթյունի տեղում կրակ է բռնկվել։

Սիրիայում սկսված անկարգությունների սկզբից երկրում կանոնավոր կերպով պայթեցվում են գազատարները։

Հիշեցնենք, որ Սիրիայում արդեն մոտ մեկ տարի է՝ չեն դադարում հակակառավարական ցույցերը, որոնք հաճախակի վերաճում են զինված բախումների ընդդիմության և անվտանգության ուժերի միջև։ Ըստ ՄԱԿ–ի տվյալների՝ երկրում բախումների սկզբից ի վեր ընդհանուր առմամբ զոհվել է ավելի քան 5 հազար մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը