Լրահոս

17.02.2012 16:52


Վահրամ Սահակյանի առողջական վիճակը ծանր է, և իր վերջին ուղերձը նա նվիրել է Մաշտոցի այգու ակտիվիստների պաշտպանությանը

Վահրամ Սահակյանի առողջական վիճակը ծանր է, և իր վերջին ուղերձը նա նվիրել է Մաշտոցի այգու ակտիվիստների պաշտպանությանը

Հրապարակախոս Վահրամ Սահակյանը ծանր հիվանդ է և պարբերաբար գտնվում է հիվանդանոցում։

Նա դադարեցրել է իր «vraert.com» կայքի աշխատանքները։ Կասեցվել են նաև սոցիալական ցանցերում նրա բոլոր էջերը։

Վահրամ Սահակյանի մոտ հայտնաբերվել է ուղեղի բորբոքում:

Նա համացանց է տեղադրել տեսագրություն, որը վերնագրված է՝ «Վահրամ Սահակյանի ամենավերջին ուղերձը»։

Իր ուղերձում Վահրամ Սահակյանը նշում է, որ ծանր առողջական խնդիրներ ունի, և հնարավոր է՝ ողջ չմնա։ Նա իր ուղերձում անդրադարձել է Մաշտոցի այգում երիտասարդ ակտիվիստների գործողություններին ու նշել.

–Ես վատառողջ եմ, ծանր եմ շատ, միգուցե սաղ չմնամ, մի աչքս չի տեսնում, բայց դեռևս գիտակցում եմ: Ուրեմն, ուշադիր լսե՛ք... Էն կենդանիները, որ Մաշտոցի  փողոցում, պուրակում ակտիվիստներին, էդ լավ երեխեքին ինչ–որ բանով կնեղացնեն, ինչ–որ սադրանք կանեն նրանց նկատմամբ, անգամ երեք օրում չեն կատարի նրանց պահանջը, ես ունեմ այդ հնարավորությունները ու գիտեմ՝ ինչ կանեմ...։ Եթե էդ երեխեքը դուրս են եկել, որպեսզի քաղաքի տեսքը լինի քաղաքի տեսքի նման, այլ ոչ թե չարչիանոց.... Ու կեթաք էդ շինարարական աշխտանքները ձեր ընտանիքների վրա կանեք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը