Հունաստանի մշակույթի նախարարը հրաժարական է տվել թանգարանի կողոպուտի պատճառով
Հունաստանի մշակույթի նախարար Պավլոս Գեռուլանոսը հրաժարական է տվել։ Այդ որոշման պատճառ է հանդիսացել Օլիմպիայի թանգարանի կողոպուտը։ Գողությունը տեղի է ունեցել նախօրեին, երբ դիմակավոր երկու անձինք կարողացել են անջատել ձայնազդանշանային համակարգը և հանգիստ թանգարանից հանել այն, ինչն իրենց դուր է եկել։
Ընդհանուր առմամբ, թանգարանից գողացվել է 68 նմուշ։ Ինչպես լրատվամիջոցներին հայտնել է թանգարանի ղեկավարը, գողացված նմուշներն անգին են։
Սա վերջին ամիսների ընթացքում ոչ առաջին մեծ գողությունն է Հունաստանում։ Հունվարին գողերը կարողացել էին ներխուժել Պետական պատկերասրահ և այնտեղից գողանալ երեք նկար, որոնցից մեկը Պաբլո Պիկասսոյի աշխատանքն էր։
Նախարարը սա կապում է Հունաստանում ստեղծված ծանր տնտեսական իրավիճակի հետ։ Քանի որ այն գնալով ավելի է վատթարանում, Գեռուլանոսը չի ցանկացել պատասխան տալ այդ քաոսի համար և հրաժարական է ներկայացրել։