Լրահոս

17.02.2012 16:00


Արմավիրի դատախազը ոչ հարիր վարքագիծ դրսևորելու համար հեռացվել է համակարգից

Արմավիրի դատախազը ոչ հարիր վարքագիծ դրսևորելու համար հեռացվել է համակարգից

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքը, սույն թ. փետրվարի 17-ին ահազանգ է ստացվել Արմավիրի մարզի դատախազության աշխատակցի կողմից Արմավիրի դատախազի՝ ոչ հարիր վարքագիծ դրսևորելու վերաբերյալ, ինչը հաստատվել է:

Պարզվել է, որ Արմավիրի դատախազության դատախազ Դավիթ Բարոյանը 2012թ. փետրվարի 16-ի՝ լույս 17-ի գիշերն ընկերոջ հետ գնացել է իր բնակության վայրին մոտ գտնվող գիշերային ակումբ, որտեղ չարաշահել է ալկոհոլը և թույլ տվել դատախազին ոչ հարիր վարքագիծ: Այդ հանգամանքը հաստատել է նաև Դ. Բարոյանը և զղջացել կատարվածի համար:

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ 2012թ. փետրվարի 17-ին նա հեռացվել է դատախազության համակարգից: 

Այս խորագրի վերջին նյութերը