Այս օրը ողջ աշխարհում նշվում է որպես Բարության ինքնաբուխ դրսևորման օր: Կազմակերպիչները հավատացած են, որ տարին գեթ մեկ անգամ պետք է բարություն անել լրիվ անծանոթ մարդկանց:
Գաղափարի հեղինակները միջազգային բարեգործական կազմակերպություններն են։ Այն դասվում է համաշխարհային տոների շարքը, որը տոնում են բոլորը՝ անկախ կրոնական, ազգային պատկանելությունից: Կազմակերպիչները համարում են, որ եթե մարդն իր բարության դիմաց ակնկալիք ունի, ապա այդ արարքը չի կարող համարվել բարություն: Այդ նպատակով կարելի է, ասենք, խաղալիքներ տանել մանկատուն, ինչ-որ մեկի փոխարեն ուղևորավարձ վճարել, ինչ–որ մեկին տեղը զիջել կամ էլ անծանոթին հաճոյախոսություն անել:
Այսօր Բարության ինքնաբուխ դրսևորման օրն է