Լրահոս

17.02.2012 15:02


Սիրիայի բանակն աննախադեպ ռմբակոծություն է սկսել Հոմսում

Սիրիայի բանակն աննախադեպ ռմբակոծություն է սկսել Հոմսում

Ինչպես տեղեկացնում է «AFP»–ն, այսօր Սիրիայի բանակը վերսկսել է Հոմս քաղաքի  ռմբակոծությունը։

Ականատեսները պնդում են, որ այս հարձակումն ամենահզորն է վերջին երկու շաբաթվա ընթացքում։

Ընդդիմադիր ղեկավար Հադի Աբդուլլան հայտարարել է, որ իշխանությունների կողմից  բռնությունը հասել է «մինչ այսօր չտեսնված և ծայրահեղ չափերի»։

Քաղաքի վրա մեկ րոպեում միջինում 4 հրթիռ է ընկնում։

Հոմսի դարպասների մոտ աննախադեպ թվով ռազմական օդանավեր ու ինքնաթիռ–հետախույզներ են նկատվում։

Այս խորագրի վերջին նյութերը