Ռուսաստանը եվրոպական սպառողների համար իջեցրել է գազի գինը
Ինչպես գրում է «Financial Times»–ը, Ռուսաստանի «Գազպրոմ» հոլդինգը եվրոպական սպառողների համար միջինը 10%–ով նվազեցրել է գազի պայմանագրային գինը։ Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Մեդվեդևը։
««Գազպրոմը» բանակցությունների ժամանակ որոշակի զիջման է գնացել մի շարք կարևոր հաճախորդների համար, այդ թվում՝ ֆրանսիական «GDF Suez»–ի, գերմանական «Wingas»–ի, սլովակիական «SPP»–ի և թուրքական «Botas»–ի,–նշել է Մեդվեդևը։
«Մեր գործընկերները մեզ խնդրել էին վերանայել գները, և մենք ճշգրտել ենք բանաձևի չափորոշիչները, ինչը հանգեցրել է գների զգալի նվազեցման՝ միջինը 10%–ով»,–ասել է նա։