Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը թիվ 21 ընրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակել միակ թեկնածու Արամ Կառլենի Հովհաննիսյանին` համապատասխան լրացում կատարելով ՀՀ ԿԸՀ թիվ 64-Ա որոշման մեջ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի ընթացքում ներկայացրել է ՀՀ ընտրական օրենսգրքի` նախընտրական հիմնադրամի միջոցների օգտագործմանը վերաբերող 26-րդ հոդվածի պաշտոնական պարզաբանում` հոդվածի տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով: Սահմանվել է նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը, ինչպես նաև հայտարարագրի ձևը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 12.02.2012թ. Լոռու մարզի Սպիտակ և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքների համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ստուգման տեղեկանքը` 16.01.2012- 12.02.2012 ժամանակահատվածի համար:
ԿՀԸ–ի այսօրվա նիստում
Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը թիվ 21 ընրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակել միակ թեկնածու Արամ Կառլենի Հովհաննիսյանին` համապատասխան լրացում կատարելով ՀՀ ԿԸՀ թիվ 64-Ա որոշման մեջ:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի ընթացքում ներկայացրել է ՀՀ ընտրական օրենսգրքի` նախընտրական հիմնադրամի միջոցների օգտագործմանը վերաբերող 26-րդ հոդվածի պաշտոնական պարզաբանում` հոդվածի տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով:
Սահմանվել է նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը, ինչպես նաև հայտարարագրի ձևը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 12.02.2012թ. Լոռու մարզի Սպիտակ և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքների համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ստուգման տեղեկանքը` 16.01.2012- 12.02.2012 ժամանակահատվածի համար: