ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 16-ին ընդունեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեյ Սորոկինին:
Շնորհավորելով պարոն Սորոկինին նշանակման առթիվ, ԱԺ նախագահն ընդգծեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախկին ղեկավարության հետ համագործակցության լավ ավանդույթները, վստահություն հայտնելով, որ դրանք հետագայում եւս կխորանան ու կընդլայնվեն: Պարոն Նիկոյանը հատկապես կարեւորեց օրինաստեղծ ոլորտում, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքական ազատությունների, բնապահպանական հիմնախնդիրների շուրջ փոխգործակցությունը: ԱԺ նախագահն անդրադարձավ ՀՀ ներքաղաքական իրավիճակին, ընտրական գործընթացներին, առկա օրենսդրական դաշտին: Նրա խոսքով, Հայաստանն ունի միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական օրենսգիրք, եւ այժմ առաջնահերթ խնդիրներից է առաջիկա խորհրդարանական ընտրությունները օրենքի տառին ու միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելը: Պակաս կարեւոր չէ, ըստ պարոն Նիկոյանի, այդ ամենը միջազգային հանրությանը պատշաճ կերպով ներկայացնելը: Այս առումով ԱԺ նախագահը մեծապես կարեւորեց ԵԱՀԿ-ի, միջազգային այլ դիտորդական առաքելությունների դերը, ակնկալելով նրանցից անաչառ գնահատականներ:
Պարոն Նիկոյանը ներկայացրեց նաեւ նախորդ օրը ԱԺ-ում ընթացած լսումների ժամանակ իր ներկայացրած առաջարկը` ԱԺ-ի եւ Ազգային ժողովի նախագահի իրավասությունների շրջանակներում ստեղծել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերից կազմված մի մարմին, որը կհետեւի օրենքի կիրառությանը, ընտրական գործընթացներին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պարոն Սորոկինը նշեց, որ ինքը տպավորված է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի արդյունավետ գործունեությունից, ՀՀ պետական ատյանների, մասնավորապես Ազգային ժողովի, ինչպես նաեւ քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների հետ ունեցած սերտ համագործակցությունից: Ներկայացնելով իր տպավորությունները, պարոն Սորոկինը նշեց, որ ակնառու է ՀՀ իշխանությունների կողմից ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու վճռականությունը, ինչը գնահատելի է: Ողջունելով նաեւ ԱԺ նախագահի` տարբեր ուժերից կազմված ներկայացուցչական մարմին ձեւավորելու առաջարկը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք պատրաստվում են իրականացնել առաջիկայում: Նա իր եւ իր ղեկավարության անունից պատրաստակամություն հայտնեց ամենայնս աջակցել համատեղ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ծրագրերին: