Լրահոս

13.05.2009 15:02


ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի միջև բախում չկա՞

ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը  «7 օր»-ի  հետ զրույցում նշել է, թե տեղեկություններ չունի մամուլի այն հրապարակումների մասին, ըստ որի՝ Քանաքեռ-Զեյթուն և Դավթաշեն համայնքներում բախվել են ՀՀԿ-ականները և ԲՀԿ-ականները, որի հետևանքով Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Արայիկ Քոթանջյանը և ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Սամվել Հովհաննիսյանը ծեծի են ենթարկվել։

-Ես միայն կարող եմ ասել, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև քաղաքական առումով ոչ մի բախում չկա, իսկ եթե որևէ իրավախախտում և հակաօրինական բան է տեղի ունեցել, ապա դա ոստիկանության գործառույթն է,- ասել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը