Լրահոս

16.02.2012 16:27


Գազի սակագինը չի փոխվի, ԱԷԿ–ն էլ սթրես-թեստի կենթարկվի

Գազի սակագինը չի փոխվի, ԱԷԿ–ն էլ սթրես-թեստի կենթարկվի

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր լրագրողներին ասել է, որ այս տարի Հայաստանի համար գազի սակագինն, ըստ ամենայնի, չի փոխվի. «ՀայՌուսգազարդը» գազի գինը փոփոխելու հայտ չի ներկայացրել, դրամ–դոլար փոխարժեքն էլ չի ազդի գազի գների վրա:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո անվտանգության ապահովման նպատակով Հայաստանի ատոմային էլեկտրակայանը սթրես-թեստի կենթարկվի՝ արտակարգ իրավիճակներում միջուկային էներգաբլոկների անվտանգության ապահովման գնահատում:

–Մեր գերակա խնդիրն է 2012–ին կազմակերպել Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման սթրես-թեստը, որը կարևորագույն խնդիր է ինչպես ատոմակայանի, այնպես էլ ՀՀ–ի անվտանգության համար,-ասել է նախարարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը