Լրահոս

16.02.2012 16:09


Հովհաննես Թամամյանի գործով դատավարությունը հետաձգվել է մինչև մարտի 6–ը

Հովհաննես Թամամյանի գործով դատավարությունը հետաձգվել է մինչև  մարտի 6–ը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի դատավարությունը։

Նիստը, սակայն, սկսելուն պես հետաձգվել է մինչև մարտի 6-ը:

Բանն այն է, որ ամբաստանյալ Վահան Խանզադյանին կցված նոր հանրային պաշտպանը ծանոթ չէր գործի նյութերին և դատարանին միջնորդություն է ներկայացրել՝ տաս օր ժամանակ պահանջելով գործի նյութերին ծանոթանալու համար: Նիստը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը բավարարել է միջնորդությունը և հաջորդ նիստը նշանակել մարտի 6-ին՝ ժամը 12:00-ին:

Լրագրողները Հովհաննես Թամամյանից փորձել են ճշտել, թե ինչ ասելիք ունի, որին ի պատասխան՝ հնչել է՝ ասելիք չունեմ:

Այս խորագրի վերջին նյութերը